ՏԻԳՐԱՆ Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5,5 ՄԻԱՎՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-7-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՏԻԳՐԱՆ Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5,5 ՄԻԱՎՈՐՈՎ
ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-7-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 29-01-2008 18:22:00   | Ջիբրալթար  |  Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում հունվարի 28-ին տեղի ունեցան նախավերջին` 7-րդ, փուլի հանդիպումները: 6,5 միավորով առաջատարը Բու Սյան Ջին է (Չինաստան): Տիգրան Լ.Պետրոսյանը 5,5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Ամերիկաբնակ Վարուժան Հակոբյանը 5 միավորով բաժանում է 8-33-րդ տեղերը: Հունվարի 29-ին նշանակված են վերջին` 8-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ