ՔԵՆԻԱՅՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ<br />


ՔԵՆԻԱՅՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

  • 29-01-2008 18:05:00   | Քենիա  |  Միջազգային
ՆԱՅՐՈԲԻ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քենիական ընդդիմության պատգամավոր Մելիտուս Վերեն երեքշաբթի սպանվել է իր տանը Քենիայում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Առայժմ պարզ չէ, թե սպանությունն արդյոք քաղաքական շարժառիթներ ունի, սկսվել է հետաքննություն: Ճգնաժամը Քենիայում սկսվել է ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ էր տարել գործող նախագահ Մվայի Կիբակին: Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը` անարդար համարելով ընտրությունները: Երկրում սկսված անկարգությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 800 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play