ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ<br /> ԴԻՎԱՆԱԳԵՏԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

  • 29-01-2008 18:00:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ինքնասպան է եղել ամերիկացի մի դիվանագետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի ՆԳՆ ղեկավար Համիդ Նավազի հայտարարությունը: «Մենք ենթադրում ենք, որ դա ինքնասպանություն է, սակայն հետաքննություն ենք կատարում»,- ասել է նախարարը: Պակիստանյան ԶԼՄ-ների տվյալներով, դիվանագետի մարմինը հրազենային վերքով հայտնաբերվել է իր տանը, որ գտնվում է դեսպանատան կողքին: Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարություն է տարածել, ուր նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակից Կիտ Ռայանը «վախճանվել է» երկուշաբթի, ըստ որում չեն նշվում դիվանագետի մահվան պատճառները եւ հանգամանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play