ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻՆ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻՆ

  • 25-01-2008 19:00:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյան Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին հրաժարականի պաշտոնական դիմում է ներկայացրել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Պրոդին կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելու վճիռ է ընդունել այն բանից հետո, երբ հինգշաբթի ավելի վաղ տանուլ է տվել Սենատում իր նախարարների կաբինետին վստահության քվեարկությունը: Հունվարի 23-ին խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները, որտեղ կառավարական կոալիցիան մեծամասնություն է կազմում, սատարել էին Պրոդիին: Սակայն վերին պալատի պատգամավորները, որտեղ կառավարական կոալիցիան նախարարների կաբինետի կազմից «Ժողովրդավարների դաշինք Եվրոպայի համար» կուսակցության ղեկավար Կլեմենտե Մաստելլայի դուրս գալուց հետո կորցրել է մեծամասնությունը, հրաժարվել են Պրոդիին աջակցելուց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play