ՍԵՐԲԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ, ԵԹԵ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆՑՆԻ ՄԱԿ-ՈՎ<br />


ՍԵՐԲԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ, ԵԹԵ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆՑՆԻ ՄԱԿ-ՈՎ

  • 25-01-2008 18:40:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան պատրաստ է փոխզիջումների, բայց միայն եթե գործընթացը կայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նա նաեւ հավաստել է, որ Բելգրադը չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց: «Սերբիան երբեք չի հրաժարվի Կոսովոյի եւ Մետոխիայի նկատմամբ իր օրինական իրավունքից,- վերահաստատել է նա սերբական ղեկավարության դիրքորոշումը:- Սերբիան երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականության պաշտպանությունից խաղաղության քաղաքականության, դիվանագիտության քաղաքականության, փոխըմբռնման մշակման քաղաքականության միջոցով»: «Սերբիան այսօր էլ պատրաստ է փոխզիջման հասնել Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցում, սակայն հետեւողականորեն մնում է այն դիրքորոշմանը, որ ողջ գործընթացը, որով հստակեցվում է Կոսովոյի եւ Մետոխիայի կարգավիճակը, պետք է իրականացվի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ինստիտուտների միջոցով»,- նկատել է նա: «Դա վերաբերում է եւ բոլոր «միջազգային» առաքելությունների ապագա կարգավիճակին, որոնք կարող են գործուղվել Կոսովո եւ Մետոխիա խաղաղարարական գործողության նպատակով»,- ասել է Տադիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play