ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ<br /> ՏԻԳՐԱՆ Լ, ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ<br />


ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՏԻԳՐԱՆ Լ, ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

  • 24-01-2008 18:35:00   | Ջիբրալթար  |  Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 22-ին Ջիբրալթարում մեկնարկել է շախմատի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում են նաեւ Տիգրան Լ.Պետրոսյանը եւ ամերիկաբնակ Վարուժան Հակոբյանը: Առաջին 2 փուլերում նրանք հաղթանակներ են տարել, վաստակել են 2-ական միավոր եւ եւս 14 մասնակիցների հետ առաջատարների խմբում են: Մրցաշարը բաղկացած է 10 փուլից: Հաղթողը կպարգեւատրվի 12 հազար ֆունտ ստերլինգով:
Նոյյան տապան  -   Սպորտ