ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՑՈՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ<br /> ՀԱՄԱՐԵԼ Է «ՄՏԱՑԱԾԻՆ»<br />


ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՑՈՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ
ՀԱՄԱՐԵԼ Է «ՄՏԱՑԱԾԻՆ»

  • 22-01-2008 20:15:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկուցող բրիտանացի խորհրդարանական լորդ Ռասել Ջոնսթոնը «մտացածին» է համարում Ռուսաստանի այն պնդումները, թե երկրամասի անկախությունը կխախտի համաշխարհային կարգը: «Ես մտացածին եմ համարում Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ Կոսովոյի անկախությունը կխախտի աշխարհում հաստատված կարգը»,- ասել է նա իր զեկույցը Վեհաժողովում ներկայացնելու ժամանակ: Նա նշել է, որ «դժվար է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է Հարավային Օսեթիայի անջատողական շարժումը եւ հրաժարվում ընդունել Կոսովոյի արդարացի պահանջները»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play