«ԳԱԶՊՐՈՄԸ» ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԵՄ-Ի ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


«ԳԱԶՊՐՈՄԸ» ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԵՄ-Ի ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 18-01-2008 21:15:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ու «Գազպրոմն» ի վիճակի են «լիովին ապահովել» Եվրոպայի երկրների գազամատակարարումների աճող պահանջարկը: Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այսօր Սոֆիայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատասխանելով դեպի Եվրոպա նոր խողովակաշարերի կառուցման հետ կապված արտասահմանում ռուսական գազի պահանջվածության մասին հարցին, ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանին «պետք չէ որեւէ մեկին համոզել» ռուսական գազ գնելու անհրաժեշտությունը: «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր թուրք գործընկերները ամեն տարի խնդրում են ավելացնել թուրքական շուկա մատակարարվող գազի ծավալները: Արտասովոր սառը եղանակի պատճառով կան եւ Միջին Ասիայից գազի մատակարարումների խափանումներ»,- նկատել է Պուտինը` ավելացնելով. «Այդուամենայնիվ, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների, ողջ Արեւմտյան Եվրոպայի բոլոր պահանջմունքները Ռուսաստանը փակում է բացառապես «Գազպրոմի» մատակարարումներով»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play