ՄԱՐՏԻ 21-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ<br /> ԱՇԽԱՐՀԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ<br />


ՄԱՐՏԻ 21-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

  • 18-01-2008 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 21-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Խաղաղություն աշխարհին» համերգ: Ինչպես հայտնում է www.worldpeaceevents.com կայքը, առաջին անգամ տարբեր երկրների առաջատար արվեստագետներ եւ կատարողներ կհանդիպեն` ունենալով աշխարհում խաղաղությանը նպաստելու ընդհանուր տեսլական: Իրադարձությանը ամբողջ աշխարհում 2 մլրդ մարդ է հետեւելու հեռուստատեսության, ինտերնետի, թերթերի եւ ամսագրերի միջոցով: Այս միջոցառումը նման է «Live 8» կոչվող համերգներին եւ վերջերս կազմակերպված «Live Earth»-ին: «Խաղաղություն աշխարհին» հատուկ բարեգործական միջոցառումների նպատակն է երաժշտության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը: «Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք եւ հրավիրում ենք մյուս բոլոր ընկերություններին, կազմակերպություններին եւ խմբերին` միանալու մեզ` աջակցելու Խաղաղությանը նվիրված մեր միջոցառումներին եւ խաղաղություն հաստատելու մեր տեսլականին»,- նշվում է www.worldpeaceevents.com կայքում: Ըստ կայքի` այս միջոցառումը «Խաղաղության բաց հռչակագիր» է: Նախաձեռնության նպատակն է միավորել ամբողջ աշխարհի մարդկանց` երաժշտության միջոցով իրար կապելով Արեւելքն ու Արեւմուտքը, կազմակերպել «Խաղաղություն աշխարհին» հատուկ բարեգործական միջոցառումներ առաջատար երաժիշտների, դերասանների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ երկրների առաջնորդների մասնակցությամբ եւ դրանց լուսաբանումը հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի, ամսագրերի եւ ինտերնետի միջոցով, միավորել տարբեր ազգությունների եւ կրոնների պատկանող մարդկանց մարդասիրության դրոշի ներքո, երաժշտության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը, ստացված հասույթները հատկացնել բարգործությանը: Ինչպես նկատել է «Խաղություն աշխարհին` հանուն կյանքի» միջոցառումների խոսնակ Արքայազն Ալին, անկախ կրոնական պատկանելությունից` մենք պետք է հարգենք իրար եւ միասին ապրենք խաղաղության դրոշի ներքո: Նշենք, որ 2008թ.-ին կայանալիք «Խաղաղություն աշխարհին` հանուն կյանքի» միջոցառումներին մասնակցելու են հրավիրված Անդրեա Բոչելլին, Մադոննան, Մըրայա Քերին, Փոլ Մաքքարթնին, Քայլի Մինոուգը, Սելին Դիոնը, Ռիկի Մարտինը, Սթիվի Ուանդերը, Թինա Թըրները եւ շատ ուրիշ անհատ կատարողներ եւ խմբեր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play