ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԿՈՍՈՎՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՃԱՆԱՉՎԻ<br /> ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՇԻՄ ՏԱՉԻՆ<br />


ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԿՈՍՈՎՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՃԱՆԱՉՎԻ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՇԻՄ ՏԱՉԻՆ

  • 17-01-2008 20:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոն միջազգային հանրության կողմից կճանաչվի անկախ պետություն: Այս համզմունքն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Հենց որ հայտարարվի Կոսովոյի անկախությունը, նոր պետությունը կճանաչեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Մենք պատրաստ ենք անկախության»,- ասել է Տաչին: Սակայն նա հրաժարվել է հայտնել, թե երբ կլուծվի Կոսովոյի կարգավիճակի հարցը, սակայն կարծիք է հայտնել, որ «դա տեղի կունենա շատ շուտով»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play