ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ

  • 17-01-2008 20:18:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի երկրամասի անկախության ճանաչումը պետք է տեղի ունենա մոտակա շաբաթներին: Այս կարծիքը հայտնել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնտոնի Բրենտոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Երկրամասի կարգավիճակի առնչությամբ Լոնդոնի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան: Ժամանակն է ճանաչելու Կոսովոյի անկախությունը»,- նշել է նա: Դիվանագետը հիշեցրել է, որ «դրան համաձայն են ԵՄ-ը, ԱՄՆ-ը եւ ուրիշ շատ երկրներ»: «Դա պետք է կատարվի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում»,- կարծում է Բրենտոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play