ԻՍՐԱՅԵԼՑԻ ՍՊԱՆ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԻՐԱՆԻ<br /> ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ<br />


ԻՍՐԱՅԵԼՑԻ ՍՊԱՆ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԻՐԱՆԻ
ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ

  • 17-01-2008 17:52:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թել Ավիվի դատարանը իսրայելական բանակի մայոր, զինվորական բժիշկ-հոգեբույժ Դավիթ Շամիրին ճանաչել է մեղավոր Իրանին գաղտնի տեղեկություններ վաճառելու փորձի մեջ եւ նրան դատապարտել հինգ տարվա բանտարկության, հաղորդում է Reuters-ը: Մայորը պատրաստվում էր տեղեկություններ վաճառել արտակարգ իրավիճակներում Իսրայելի բանակի բժշկական ծառայության գործողությունների եւ հրամանատարական կենտրոնների տեղադրության մասին: Քննության տվյալներով, Շամիրը շփման մեջ է մտել Իրանի ԱԳՆ-ի հետ եւ տնային ֆաքսի միջոցով իր ծառայություններն առաջարկել իրանական հյուպատոսությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play