ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է<br /> ԱՐԺԱՆԱՆԱ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԴԵՊ ԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է
ԱՐԺԱՆԱՆԱ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԴԵՊ ԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

  • 17-01-2008 17:22:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ կոսովյան խնդրի լուծումը պետք է արժանանա հակամարտության երկու կողմերի հավանությանը եւ նախադեպ դառնա միջազգային պրակտիկայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Այստեղ մեր դիրքորոշումը առավելագույնս պարզ է` Կոսովոյի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է արժանանա երկու կողմերի հավանությանը»,- հաստատել է Պուտինը: Սակայն Ռուսաստանի առաջնորդը նախազգուշացրել է. «Նույնպես պարզ է եւ այն, որ Կոսովոյի վերաբերյալ ցանկացած որոշում նախադեպային է միջազգային պրակտիկայի համար»: Ռուսաստանի նախագահի կարծիքով, «միայն մեկմեկու դիրքորոշումները հաշվի առնելու, անցյալի կարծրատիպերից, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխատում են բաժանարար գծերի վերարտադրությանը, հրաժարվելու ճանապարհով մենք միասին կարող ենք հասնել խաղաղության եւ բարգավաճման»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play