ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՇԱՆ ՀԱՉՈՑԻ<br /> «ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ<br />


ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՇԱՆ ՀԱՉՈՑԻ
«ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

  • 17-01-2008 14:45:00   | Հունգարիա  |  Միջազգային
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունգարացի գիտնականները կոմպյուտերային ծրագիր են մշակել, որ ընդունակ է «թարգմանել» շան հաչոցը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլը», փորձերի օգնությամբ գիտնականները հասկացել են, որ կոմպյուտերը ընդունակ է տարբերել շան արձագանքը անծանոթին, կռվին, զբոսանքին, մենակությանը, գնդակին կամ խաղին: Հաչոցը գրանցել են ժապավենին, հետո փոխադրել թվային ձեւաչափի: Դրանից հետո կոմպյուտերը ծրագրի օգնությամբ սովորել է գրանցումների տարբերությունը: 43%-ի դեպքում կոմպյուտերին հաջողվել է ճիշտ ըմբռնել իրավիճակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play