FREEDOM HOUSE. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


FREEDOM HOUSE. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 16-01-2008 20:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, որ ինքը անազատ է, օգնում եւ համակրում է էլ ավելի պակաս ազատ բելոռուսական վարչակարգին: Ինչպես գրում է «Ուոլլ սթրիթ ջոռնալ» թերթը, այս տվյալներն է պարունակում Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում» կոչվող 2008 թվականի զեկույցը: Այսպես կոչված ազատ երկրների թիվը անցած տարվա համեմատությամբ չի փոխվել: Սակայն այդ ազատության մակարդակը, կազմակերպության գնահատմամբ, նվազում է: Այսպես, մասնակիորեն ազատ Ղրղզստանում կայացել են կասկածելի ընտրություններ: Անազատ Բիրմայում բռնությամբ ճնշվել են բողոքի ցույցերը: Անազատ Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովը կրկին դարձել է պետության ղեկավար: Դրանից բացի, ինչպես ասվում է հաշվետվության մեջ, վերջին տարիներին երեւան են գալիս տարածաշրջանային «երկաթե ձեռքեր», որոնք տարածում եւ խրախուսում են բռնի մեթոդները հարեւանների մոտ: Այդպիսի «ձեռքերին» են դասվում Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Իրանը, Լիբանանը եւ Սիրիան: Այս երկրները վտանգավոր են ազատության համար աշխարհում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play