ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՒՆՅԱՆՆ ՈՒ<br /> ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԸ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՒՆՅԱՆՆ ՈՒ
ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԸ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ

  • 16-01-2008 18:45:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային փառատոնում հունվարի 15-ին 4-րդ փուլում հանդիպեցին 2 առաջատարները` Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին եւ 3-ական միավորով պահպանում են առաջատարի դիրքերը: «Բ» մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Էրվին Լ'Ամիի հետ (Հոլանդիա), Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը` Էթիեն Բաքոյի (Ֆրանսիա) հետ: Գ.Սարգսյանը 1,5 միավորով բաժանում է 10-12-րդ, իսկ Ս.Մովսիսյանը 2,5 միավորով` 4-6-րդ տեղը: Հունվարի 16-ին մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: Հունվարի 17-ին նշանակված են 5-րդ փուլի հանդիպումները, որտեղ Լ.Արոնյանի մրցակիցն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play