ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԼԻԲԱՆԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՈՐԴԻՆ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԼԻԲԱՆԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՈՐԴԻՆ

  • 16-01-2008 17:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի կենտրոնում ծեծի է ենթարկվել Լիբանանի հյուպատոսի օգնականի որդին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուր: Ըստ աղբյուրի, նախօրեին բուժհիմնարկից միլիցիայում հեռախոսագիր է ստացվել, որ օգնության համար իրենց է դիմել լիբանանցի դիվանագետի 14-ամյա որդին: Տուժածի նախնական ցուցմունքների համաձայն, նրան ծեծել է իր ծանոթը, որի հետ նա սովորել է մոսկովյան դպրոցում:
Նոյյան տապան  -   Միջազգային