ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ<br />


ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

  • 16-01-2008 17:17:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի նախագահ Ռենե վան դեր Լինդենը հունվարի 17-ին ժամանում է Մոսկվա Ռուսաստանում մահապատժի վերացման հարցի քննարկման եւ 14 արձանագրությունների վավերացման համար, որոնք կանոնակարգում են Ստրասբուրգի դատարանի բարեփոխումները: Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնել է Վեհաժողովի աղբյուրը: Դրանից բացի, Լինդենը, որի ժամկետը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում լրանում է հունվարի 21-ին, ծրագրում է Մոսկվայում քննարկել Վեհաժողովի հետ Ռուսաստանի համագործակցության հարցերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play