ԳՏՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՉՎԵՐԹԻ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ Ա-320<br /> ԻՆՔՆԱԹԻՌԻ ԵՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԸ<br />


ԳՏՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՉՎԵՐԹԻ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ Ա-320
ԻՆՔՆԱԹԻՌԻ ԵՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԸ

  • 14-11-2007 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գտնվել են Երեւան-Սոչի չվերթի աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ուղեւորներից երեքի դիակները եւ ինը ուղեւորների մարմինների առանձին մասեր: Նույնացման փորձաքննությամբ պարզվել է զոհվածների ինքնությունը, որոնցից հինգը եղել են Երեւանի, մյուսները` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչներ: Փորձաքննության արդյունքների մասին տեղյակ է պահվել նրանց հարազատներին: Այդ դիակները եւ մարմնի մասերը «Արմավիա» ընկերության չվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան կտեղափոխվեն, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 15-ին: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, կառավարության կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել զոհված ուղեւորների դիակները եւ մարմնի մասները նրանց հարազատներին հասցնելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն