ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՁՅՈՒԴՈՅԻ «ԳՐԱՆ ՊՐԻ»<br /> ՄՐՑԱՇԱՐ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՁՅՈՒԴՈՅԻ «ԳՐԱՆ ՊՐԻ»
ՄՐՑԱՇԱՐ

  • 09-11-2007 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին ժամը 16:00-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը: 60, 66 եւ 81 կգ քաշային կարգերում ընդգրկված են 11 երկրների 8-ական առաջատար մարզիկներ: Մրցաշարի առթիվ Երեւան է ժամանել Ձյուդոյի եվրոպական միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը: Սպասվում է նաեւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի այցը Երեւան:
Նոյյան տապան  -   Սպորտ