ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԻՆԸ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ
ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՄ
08-11-2007 21:10:00 | Բելգիա | Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ անդամ երկրների
ներքին գործերի նախարարները պայմանավորվել են 2007 թվականի
դեկտեմբերի 21-ից Շենգենյան գոտու ընդլայնման վերաբերյալ: Այս
մասին ասվում է նոյեմբերի 8-ին Բրյուսելում ընդունված փաստաթղթում:
Անայցագրային կարգի եվրոպական գոտուն կմիանան ինը երկրներ`
Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան,
Հունգարիան, Սլովենիան եւ Մալթան:
Ընդունված փաստաթղթում ասվում է, որ այդ երկրները բավարարում
են նախապայմաններին, որ անհրաժեշտ են «2007 թվականի դեկտեմբերի
21-ից սկսած` ցամաքային եւ ջրային սահմանների համար, եւ 2008
թվականի մարտի 30-ից` օդային սահմանների համար, ներքին սահմանների
վերահսկողությունը» վերացնելու համար: