«ՓՅՈՒՆԻԿԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 07-11-2007 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ հետաձգված «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը, որն ավարտվեց 4:1 հաշվով: Այդպիսով «Փյունիկը» վաստակեց 57 միավոր եւ անկախ առաջնության վերջին փուլի արդյունքներից պահպանեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Սա «Փյունիկի» չեմպիոնական 7-րդ անընդմեջ եւ ընդհանուր առմամբ 10-րդ հաղթանակն է անկախ Հայաստանի առաջնություններում: Մյուս հետաձգված` «Բանանց» - «Միկա», հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով: Վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 10-ին, եւ հայտնի կդառնան առաջնության մյուս երկու մրցանակակիրները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play