ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ
05-11-2007 20:20:00 | Հունաստան | Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հերակլիոն
քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտին
մնում է 2 փուլ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նոյեմբերի 3-ին
կայացած 6-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի, իսկ
նոյեմբերի 4-ին 7-րդ փուլում նույն հաշվով` Սլովենիայի
շախմատիստներին: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանի հավաքականն է:
Հայաստանի թիմը 2-րդ տեղում է:
Հայաստանի շախմատիստուհիները 6-րդ եւ 7-րդ փուլերում 2,5:1,5
եւ 3:1 հաշվով պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ռումինիայի
եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին: Մրցաշարային աղյուսակը 12-ական
միավորով գլխավորում են Լեհաստանի եւ Ռուսաստանի թիմերը: Հայաստանի
շախմատիստուհիները հոլանդուհիների հետ 10-ական միավորով բաժանում
են 3-4-րդ տեղերը:
8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը
Ադրբեջանի, իսկ կանանց թիմինը` Լեհաստանի շախմատիստներն են: