ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՒԼԵՐՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ

  • 05-11-2007 20:20:00   | Հունաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնում է 2 փուլ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նոյեմբերի 3-ին կայացած 6-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի, իսկ նոյեմբերի 4-ին 7-րդ փուլում նույն հաշվով` Սլովենիայի շախմատիստներին: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանի հավաքականն է: Հայաստանի թիմը 2-րդ տեղում է: Հայաստանի շախմատիստուհիները 6-րդ եւ 7-րդ փուլերում 2,5:1,5 եւ 3:1 հաշվով պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ռումինիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին: Մրցաշարային աղյուսակը 12-ական միավորով գլխավորում են Լեհաստանի եւ Ռուսաստանի թիմերը: Հայաստանի շախմատիստուհիները հոլանդուհիների հետ 10-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի, իսկ կանանց թիմինը` Լեհաստանի շախմատիստներն են:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play