ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՊՀ ԵՎ<br /> ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՕԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՊՀ ԵՎ
ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՕԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 05-11-2007 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-8-ին Ծաղկաձորում կանցկացվի սեմինար-խորհրդակցություն ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների եւ առաջատար մասնագետների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի Եվրոպայի, Ասիայի եւ Բալթյան երկրների ռեգիոնալ կորդինատորներ Գու Ռոուռոուն, Լի Նամը եւ Գու Մենգրուին: Զեկուցումները նվիրված են «Պեկին-2008»-ի նախապատրաստական աշխատանքներին, ԱՕԿ-ների եւ ֆեդերացիաների համագործակցության խնդիրներին եւ այլն: Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների նախագահները, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները: Հյուրերը կայցելեն Ծաղկաձորի օլիմպիական մարզավան եւ Երեւանի մարզակառույցներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play