ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ<br /> ՓՈՒԼԻՑ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է «ՓՅՈՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ
ՓՈՒԼԻՑ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է «ՓՅՈՒՆԻԿԸ»

  • 05-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին անցկացվեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 27-րդ, փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ» - «Կիլիկիա»` 2:0, «Գանձասար» - «Բանանց»` 3:2, «Արարատ» - «Միկա»` 1:2, «Շիրակ» - «Ուլիս»` 0:1: Մրցաշարային աղյուսակը 54 միավորով գլխավորում է «Փյունիկը»: Նրան հաջորդում են «Բանանցը»` 49 միավոր, «Արարատը»` 48, «Միկան»` 44, «Գանձասարը»` 39, «Շիրակը»` 31, «Ուլիսը»` 29 եւ «Կիլիկիան»` 5 միավոր: Վերջին 28-րդ փուլի ահնդիպումները նշանակված են Նոյեմբերի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ