ԱԱԾ-ԻՆ ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ<br /> ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՃԵԼ<br /> ԵՆ<br />


ԱԱԾ-ԻՆ ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՃԵԼ
ԵՆ

  • 01-11-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվելու է 12 մլրդ 866 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համեմատ 1 մլրդ 124 մլն դրամով կամ 9,6%-ով ավելի է: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ավելացված գումարից 480 մլն դրամ (մոտ 1,45 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է ուղղել ծառայության աշխատակիցների աշխատավարձերի եւ հավելավճարների բարձրացմանը: Ըստ Պ.Սաֆարյանի, դա պայմանավորված է շաբաթ, կիրակի, տոն օրերին եւ արտաժամյա աշխատանքի համար նախատեսվող վարձատրության ավելացմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն