ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ

  • 31-10-2007 18:35:00   | Հունաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հերակլիոն քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրիայի շախմատիստներին, իսկ կանանց թիմը ոչ-ոքի` 2:2, խաղաց Գերմանիայի հավաքականի հետ: Տղամարդկանց մրցաշարում 4 թիմեր (Ռուսաստան, Ադրբեջան, Հոլանդիա, Սլովենիա) 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 4 միավորով բաժանում է 6-18-րդ տեղերը: Կանանց պայքարում 6-ական միավոր են վաստակել եւ առաջատար խումբ են կազմել Ռուսաստանի, Լեհաստանի եւ Հունգարիայի շախմատիստները: Հայաստանի հավաքականը 3 միավորով բաժանում է 15-18-րդ տեղերը: Հոկտեմբերի 31-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Դանիայի, իսկ կանանցը` Մոնտենեգրոյի թիմերն են:
Նոյյան տապան  -   Սպորտ