ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ<br /> ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ

  • 31-10-2007 16:32:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան կարող է դառնալ Լեհաստանի նոր դեսպանը ԱՄՆ-ում, հաղորդում է լեհական «Մետրո» թերթը: Այսպիսի առաջարկություն է Վալենսային արել Լեհաստանի ապագա նոր վարչապետ Դոնալդ Տուսկը: «Դա ճիշտ է, ես առաջարկ ստացել եմ Տուսկից: Դրան ոգեւորությամբ եմ վերաբերվում, միշտ երազել եմ լինել պատվավոր հյուպատոսի պես մի բան: Ուզում եմ օգնել լեհական կառավարությանը, բայց մինչ օրս ոչ ոք չի ցանկացել օգտագործել իմ գիտելիքներն ու փորձը»,- ասել է Վալենսան: Լեհ վերլուծաբանները արդեն գովաբանում են Տուսկի այդ գաղափարը, քանի որ Վալենսան, նրանց կարծիքով, իրոք կարող է օգնել ուղղելու Լեհաստանի ծաղրական կերպարն արտասահմանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play