ԱՄՆ-Ի ՌԾՈՒ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ ՍԽԱԼՄԱՄԲ ԳՑԵԼ Է
ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ
31-10-2007 14:41:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ՌԾՈՒ
ինքնաթիռը ուսումնական ռումբը սխալմամբ գցել է ամերիկյան
Վիրջինիայի նահանգի տարածքում, հաղորդում է «Associated Press»
գործակալությունը:
Հյուսիսային Կարոլինայի նահանգում վարժական թռիչքներ
իրականացնող ՌԾՈՒ Վիրջինիայի ավիացիոն բազա մեկնող F/A-18C Hornet
կործանիչը ոչ մեծ չափսի ուսումնական ռումբ է գցել, որն ընկել է
Վիրջինիա Բիչ առողջարանային քաղաքի պահեստարանների մոտ:
Զոհեր եւ տուժածներ չկան, աննշան վնասվել է շինությունը:
Ուսումնական ռումբերը արտաքուստ նման են իսկականներին, սակայն
չունեն մարտական լիցք:
Պատահարի հանգամանքները պարզվում են: