ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԱՎ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԱՎ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

  • 26-10-2007 13:55:00   | Լիտվա  |  Սպորտ
ԿԱՈՒՆԱՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կաունասում (Լիտվա) անցկացվող Եվրոպայի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի հոկտեմբերի 25-ին կայացած իր վերջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի (0:0) արեց Լեհաստանի ընտրանու հետ: Լիտվայի, Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները վաստակեցին հավասար` 5-ական միավոր: Բայց միմյանց հետ հանդիպումներում ավելի շատ` 3, գոլ են իրենց հաշվին գրանցել լիտվացիները, որոնք եւ դարձան հաղթողներ: 2 գոլով 2-րդ տեղը գրավեց Հայաստանի հավաքականը, որը նույնպես անցավ 2-րդ փուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play