ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 15-10-2007 14:10:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին երկրում կկայանան համընդհանուր ընտրություններ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: 68-ամյա Ջոն Հովարդը, որ արդեն 11 տարի զբաղեցնում է կառավարության նախագահի պաշտոնը, պայքարելու է երկրում կառավարման հինգերորդ ժամկետի համար: Հովարդը գլխավորում է պահպանողական Լիբերալ-ազգային կուսակցությունը: Նրա հիմնական ընդդիմախոսը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 50-ամյա Քեւին Ռադդն է: Սպասվում է, որ առաջիկա ընտրարշավը կլինի ամենակոշտը վերջին տարիների ընթացքում: Տվյալ պահին հասարակական կարծիքի հարցումները հաղթանակ են խոստանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավարին:
Նոյյան տապան  -   Միջազգային