ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ<br /> ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ԿՍԱՀՄԱՆՎԻ 25 ՀԱԶԱՐ<br /> ԴՐԱՄ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ
ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ԿՍԱՀՄԱՆՎԻ 25 ՀԱԶԱՐ
ԴՐԱՄ

  • 11-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» գործող օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը: Ըստ այդմ, կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է համաձայն ՀՀ 2008-2010թթ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2008թ.-ի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 25 հազար դրամ (մոտ 73,5 ԱՄՆ դոլար)` ներկայիս 20 հազար դրամի փոխարեն: Դրա հետ կապված առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Եկամտահարկի մասին» փոփոխություն նախատեսող օրինագիծը, որով հարկման ենթակա եկամուտների նվազագույն շեմը սահմանվում է 25 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն