ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ<br /> ՀԱՐՑԵՐԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻՆ

  • 09-10-2007 16:47:00   | Իսրայել  |  Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հոկտեմբերի 9-ին պատասխանելու է դատախազության հարցերին: Նախարարների կաբինետի ղեկավարը դերակատարություն ունի այսպես կոչված իսրայելյան «Լեումի» բանկի գործում: Օլմերտը կասկածվում է նրանում, որ 2005 թվականին, լինելով ֆինանսների նախարար, նա փորձել է օգնել իր ընկերներին ձեռք բերելու այդ հաստատության բաժնետոմսերի պետական փաթեթը: Քննիչների հարցերին վարչապետը կպատասխանի Երուսաղեմի իր նստավայրում: Ներկայիս մեղադրանքը նրա համար արդեն առաջինը չէ: 30-ամյա քաղաքական կարիերայի ընթացքում Օլմերտին քանիցս կասկածել են կոռուպցիայի մեջ, սակայն մինչ օրս ոչինչ չի հաջողվել ապացուցել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play