ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-10-2007 13:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում աշխարհի մինչեւ 20 տարեկանների շախմատիստների առաջնությունում խաղացվել է 5 փուլ: Տղաների մրցաշարում 4,5 միավորով առաջատարը Սո Վեսլին է (Ֆիլիպիններ): Տանտերերից լավագույնը Հրանտ Մելքումյանն է, որը մի խումբ շախմատիստների հետ 4 միավորով բաժանում է 2-7-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում Վերա Լեբոսինան (Ռուսաստան) 5 հնարավորից նույնքան միավոր է վաստակել եւ առաջատար է: Երեւանցի Աննա Հայրապետյանը 3 միավորով գտնվում է 15-րդ հորիզոնականում: Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) 4 միավորով 6-րդ տեղում է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play