ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱՎՈՐ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱՎՈՐ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 08-10-2007 13:37:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածում սպանվել է քրիստոնեական համայնքի ականավոր ներկայացուցիչ Ռամի Այադը: 31-ամյա Այադի խոշտանգված մարմինը հոկտեմբերի 7-ին հայտնաբերվել է Գազայի թաղամասերից մեկում: Տեղեկությունների համաձայն, Բողոքական աստվածաշնչյան միության ղեկավար Ռամի Այադին առեւանգել էին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է այդ սպանությունը եւ հայտարարել, որ այդ հանցանքը գործած անձինք անպատիժ չեն մնա: Նշվում է նաեւ, որ վերջին ամիսներին հարձակման են ենթարկվել պաղեստինյան քրիստոնյաներին պատկանող մոտ 40 օբյեկտններ:
Նոյյան տապան  -   Միջազգային