ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ<br /> ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ<br />


ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ

  • 05-10-2007 14:18:00   | Չիլի  |  Միջազգային
ՍԱՆՏՅԱԳՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի այրին` Լուսիա Իրիարտը եւ նրա հինգ երեխաները հոկտեմբերի 4-ին ձերբակալվել են չիլիացի դատավոր Կարլոս Սերդիի հրահանգով: Նրանց ներկայացվել է պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեղադրանք նախկին բռնապետի եւ իր ընտանիքի հարստության ծագման հետաքննության շրջանակում: Ինչպես հայտնել է Չիլիի նախագահ Միշել Բաչելետը, «ոստիկանները կատարել են դատական կարգադրությունը, եւ այդ մարդիկ կկանգնեն դատարանի առջեւ»: Սերդիի կարգադրության համաձայն, մեղադրանքներ են ներկայացվել 23 մարդու` նախկին բռնապետի ազգականների եւ զինակիցների: Չնայած նրան, որ անցած տարվա դեկտեմբերին նախկին բռնապետի մահվանից հետո նրա դեմ բազմաթիվ դատավարություններ դադարեցվել էին, չիլիացի դատավորները շարունակում էին Պինոչետի եւ իր ընտանիքի կարողության ծագման հետաքննությունը իր հարազատների շրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play