ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ

  • 01-10-2007 15:06:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում սեպտեմբերի 30-ին ավարտվեց շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչը: 14 հնարավորից 9 միավոր վաստակեց եւ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 8-ական միավորով եւ գործակիցների հաշվարկով 2-րդ, 3-րդ տեղերն զբաղեցրին Կրամնիկը եւ Գելֆանդը: Նրանց հաջորդում են Լեկոն` 7 միավոր, Սվիդլերը` 6,5 միավոր, Մորոզեւիչը եւ Արոնյանը` 6-ական միավոր, Գրիշչուկը` 5,5 միավոր: Լ.Արոնյանը դեկտեմբերին կմասնակցի Խանտի Մանսիյսկում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play