ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԱՆԿԱԿԱՆ<br /> ԵՎՐՈՏԵՍԻԼ» ՄՐՑՈՒՅԹԻՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԱՆԿԱԿԱՆ
ԵՎՐՈՏԵՍԻԼ» ՄՐՑՈՒՅԹԻՆ

  • 28-09-2007 16:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Մանկական Եվրոտեսիլ» մրցույթին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը, որը կներկայացնի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը: Մրցույթին «Արեւիկի» կատարմամբ կհնչի Մարիաննա Ջավախյանի «Երազանք» երգը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց անսամբլի վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը, մրցույթի կապակցությամբ շուտով երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ: Ա.Հովհաննիսյանը նշեց, որ անսամբլի ելույթը կուղեկցվի «Նանե» շոու-բալետային խմբի պարով: Մրցույթին կմասնակցեն «Արեւիկ»-ի 10-15 տարեկան 8 երգիչները, այդ թվում 3-ը` մենակատարներ: Նշենք, որ «Մանկական Եվրոտեսիլ - 2007» մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում: Մրցույթին կմասնակցեն 17 երկրների ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ