«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 40<br /> ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ<br />


«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 40
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ

  • 25-09-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-14-ն անցկացվելիք «Հայֆեստ» միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնի ընթացքում Երեւանի 14 թատերական բեմահարթակներում 100 ներկայացումներով հանդես կգան աշխարհի 33 երկրների 40 կատարողական խմբեր: Ավանդական դարձած այս թատերական փառատոնին կմասնակցեն 17 թատրոններ: Ինչպես սեպտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնին ներկա կգտնվեն հանրաճանաչ արվեստագետներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նվիրված Հայաստանում մշակութային քաղաքականությանը եւ արտմենեջմենթին: Ըստ Ա.Ղուկասյանի, փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել տարբեր երկրների մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպես նաեւ ժամանակակից պարի թատրոնների լավագույն ներկայացումները: Նշվեց, որ «ՀայՖեստ»-ի շրջանակներում կկազմակերպվի նաեւ Տիկնիկային եւ մանկական թատրոնների փառատոն: «Հայֆեստ»-ի նախագահը հայտնեց, որ 2006թ. երեւանյան «ՀայՖեստ»-ը ընդլայնել է իր գործունեությունը` դառնալով Կատարողական արվեստների փառատոն, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը: Արթուր Ղուկասյանը հայտնեց նաեւ, որ «ՀայՖեստ-2007»-ի շրջանակներում տեղի կունենա «Նոր դրամա» սեմինարների երկրորդ փուլը` Սորոսի հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի ղեկավարը նշեց նաեւ, որ այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնի կազմակերպման համար հատկացրել է 39 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ