ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ<br /> ՀԵՏ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ
ՀԵՏ

  • 20-09-2007 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 19-ին Մեխիկոյում շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում անցկացվեցին ոչ թե 6-րդ փուլի հանդիպումները, ինչպես նախապես հայտարարված էր, այլ 7-րդ փուլի պարտիաները: Կազմակերպիչները փոխել էին փուլերի հերթականությունը: Լեւոն Արոնյանը ոչ թե սեւերով խաղաց Սվիդլերի, այլ սպիտակներով` Կրամնիկի հետ: 22-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Լեկոն ու Անանդը, Գրիշչուկն ու Սվիդլերը: Գելֆանդը հաղթեց Մորոզեւիչին: Այսպիսով Անանդն ու Գելֆանդն ունեն 4-ական, Կրամնիկն ու Գրիշչուկը` 3,5-ական, Արոնյանն ու Լեկոն` 2,5-ական, Մորոզեւիչն ու Սվիդլերը` 2-ական միավոր: Սեպտեմբերի 20-ին կկայանան 6-րդ փուլի հանդիպումները: Արոնյանը սեւերով կմրցի Սվիդլերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play