ՓԱՐԻԶԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՓԱՐԻԶԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 19-09-2007 15:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզը իրանական միջուկային ծրագրի հետ կապված ռազմական որեւէ ծրագիր չի պատրաստում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը: «Ոչ ոք վայրկյան անգամ չի կարող մտածել, որ մենք ռազմական ծրագրեր ենք մտմտում Իրանի առնչությամբ»,- նշել է Մորենը: Նրա կարծիքով, այդ թեմայով շահարկելը «նշանակում է տրվել ֆանտազիաների»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Կուշները հայտարարել էր, որ աշխարհը պետք է «պատրաստվի վատթարին, իսկ վատթարը պատերազմն է Իրանի հետ»:
Նոյյան տապան  -   Միջազգային