ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br /> ՀԱՂԹԵՑ ՊԵՏԵՐ ԼԵԿՈՅԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՀԱՂԹԵՑ ՊԵՏԵՐ ԼԵԿՈՅԻՆ

  • 17-09-2007 20:00:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվող աշխարհի շախմատի առաջնության 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Պետեր Լեկոյին (Հունգարիա): Չորս փուլից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լ.Արոնյանը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեվիչը եւ Բորիս Գելֆանդը ունեն 2-ական, իսկ Պ.Լեկոն եւ Պյոտր Սվիդլերը` 1,5-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play