ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՄՍՅԱԿ<br />


ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՄՍՅԱԿ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնում` Համաշխարհային Բանկի գլխավոր մասնաշենքում, սեպտեմբերի 5-ին հանդիսավոր արարողությամբ բացվել է ՀՀ անկախության 16-ամյակին նվիրված հայ արվեստի միամսյակ, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ՀԲ Արվեստի ծրագրի հետ համատեղ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հայ արվեստի միամսյակի շրջանակում ՀԲ գլխավոր մասնաշենքի սրահում ցուցադրվում են հայկական ժամանակակից կերպարվեստի նմուշներ` 16 հայ ստեղծագործողների ավելի քան 40 քանդակ եւ գեղանկար: Բացման օրը ՀԲ համերգասրահում տեղի է ունեցել նաեւ հայ միջնադարյան երաժշտության համերգ: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Համաշխարհային Բանկի Արվեստի ծրագրի տնօրեն Մարինա Գալվանին: Միամսյակի բացման արարողությանն ու համերգին ներկա էին ավելի քան 200 հյուրեր, այդ թվում` ԱՄՆ Պետքարտուղարության եւ Համաշխարհային Բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԲ անձնակազմի անդամներ, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ