ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՁՅՈՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՁՅՈՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 13-17-ին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 8-ին: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Հովհաննես Դավթյանը (60 կգ, Գյումրի), Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան), Խաչիկ Առաքելյանը (73 կգ, Արմավիր), Արմեն Իսպիրյանը (81 կգ, Երեւան) եւ Անուշ Հակոբյանը (52 կգ, Նոր Հաճն):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play