ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ

  • 03-09-2007 18:25:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 3-ին անակնկալ կերպով ժամանել է Բաղդադ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Բուշի այցելության մասին նախօրոք չի հայտարարվել եւ մինչեւ վերջին պահը դրա հետ կապված մանրամասները գաղտնի են պահվել: Այցելության ընթացքում ԱՄՆ-ի նախագահին ուղեկցում են պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սթիվեն Հեդլին եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Ջորջ Բուշի այցելության տեւողության եւ ծրագրի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Սա վերջին 4 տարիների ընթացքում Բուշի 3-րդ այցելությունն է Իրաք: Նշվում է, որ Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտարարել էր, թե սեպտեմբերի 3-ին Ջորջ Բուշը վեցօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ավստրալիա, որտեղ հանդիպում է ունենալու երկրի վարչապետ Ջոն Հովարդի հետ եւ մասնակցելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play