ԲՐԱՈՒՆԸ ԵՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՄԱՍԻՆ<br />


ԲՐԱՈՒՆԸ ԵՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՄԱՍԻՆ

  • 31-08-2007 17:30:00   | Հայաստան  |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին աշխարհին կոչ են արել ակտիվ միջոցներ ձեռնարկել Սուդանի արեւմուտքում Դարֆուրի շրջանում կրակի դադարեցումն ապահովելու ուղղությամբ: Երկու առաջնորդները համատեղ հոդված են գրել, որը միաժամանակ հայտնվել է Լոնդոնի «Թայմս» եւ փարիզյան «Մոնդ» թերթերի էջերում: Մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել այդ շրջան խաղաղապահներ ուղարկելու մասին բանաձեւին, որտեղ սեւամորթ ապստամբների եւ «Ջանջավիդ» արաբական աշխարհազորի զինված դիմակայության սկզբից ի վեր զոհվել է, ինչպես ենթադրում են, առնվազն 200 հազար մարդ եւ 2 միլիոնից ավելին փախստական է դարձել: ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ խաղաղարարական առաքելությունը, ինչպես գրում են Բրաունը եւ Սարկոզին, պետք է Դարֆուրում խաղաղության հաստատման սկիզբ դնի, որտեղ, ըստ նրանց, անհրաժեշտ են համաշխարհային հանրության ակտիվ գործողությունները շարունակվող զինված բախումների դադարեցման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play