ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ<br /> ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼՆ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է<br /> ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԸ<br />


ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ
ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼՆ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԸ

  • 28-08-2007 21:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորրորդ համահայկական խաղերի անցկացումը ամենամեծ գործնական քայլն էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում: Օգոստոսի 28-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը: Նրա խոսքերով, ի թիվս բազմաթիվ դրական փոփոխությունների, այս տարի արձանագրվեցին նաեւ մի շարք բացթողումներ, մասնավորապես խաղադաշտերի, դահլիճների ոչ պատշաճ վիճակը, որոնց բարեկարգման համար, ըստ Ռ.Շառոյանի, չբավականացրին խաղերի անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցները: Նշենք, որ չորրորդ համահայկական խաղերի ընդհանուր բյուջեն կազմում էր մոտ 80 մլն դրամ (մոտ 235 հազար ԱՄՆ դոլար): Ռ.Շառոյանը միաժամանակ օրինաչափ համարեց այն փաստը, որ խաղարկվող մեդալների զգալի մասը բաժին հասավ հայաստանցի մարզիկներին: «Հայաստանում կան մարզական հզոր բազաներ, եւ մեր մարզիկները միշտ լավ մարզավիճակում են»,- ասաց նա` նշելով, որ սփյուռքի մեր հայրենակիցները միայն վերջին 2 ամիսներին են ինտենսիվորեն նախապատրաստվել մրցումներին: Անրադառնալով Երեւանի եւ Կահիրեի բասկետբոլի թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած լուրջ միջադեպին, կազմկոմիտեի ներկայացուցիչը հայտարարեց, որ Երեւանի թիմը զրկվել է հաջորդ համահայկական խաղերին մասնակցության իրավունքից: Ըստ Ռ.Շառոյանի, նախատեսվում է, որ նույնպիսի որոշում կկայացվի նաեւ Ստեփանակերտի ֆուտբոլի թիմի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play