ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ

  • 27-08-2007 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ին Երեւանում ավարտվեցին Համահայկական 4-րդ խաղերը: Բասկետբոլի, վոլեյբոլի եւ ֆուտզալի մրցումներում հաղթեցին Երեւանի թիմերը: Ֆուտբոլի մրցաշարում առաջինը ճանաչվեց Ստեփանակերտի թիմը: Խաղերի չեմպիոն դարձան շախմատիստներ Գոռ Վիրաբյանը (Նոր Հաճն) եւ Դիանա Մնացականյանը (Աբովյան), սեղանի թենիսիստներ Մուրադ Սարգսյանը (Գյումրի), Աննա Պողոսյանը (Երեւան), Հասմիկ Մաթեւոսյան - Տաթեւ Ենգիբարյան (Երեւան) եւ Ալեքսանդր Դիարյան (Ստեփանակերտ) - Արշակ Հարությունյան (Երեւան) երկյակները: Թենիսի տղամարդկանց մրցաշարում անգերազանցելի էին Հովհաննես Դավթյանը (մենախաղեր, Երեւան) եւ Հարություն Սարինգուլյան - Հենրիկ Նիկողոսյան, Լուսինե Դավթյան - Անի Ամիրաղյան զույգերը (բոլորն էլ Երեւան): Նվաճած մեդալների քանակով բացահայտ առաջտարը երեւանցի մարզիկներն են` 36 ոսկե, 22 արծաթե եւ 19 բրոնզե պարգեւ: Խաղերի գեղեցկուհի ճանաչվեց Գայանե Թունյանը (Երեւան, թենիս): «Արդարացի խաղ» մրցանակը հանձնվեց Լոս Անջելեսի վոլեյբոլի թիմին: Սփյուռքի լավագույն մարզական պատվիրակություն ճանաչվեց Ստամբուլի թիմը: «Մարզական ոգի եւ համբերություն» մրցանակը հանձնվեց Կահիրեի տղամարդկանց բասկետբոլի թիմին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով պարգեւատրվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Խաղերի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Պաշտոնական արարողությունից հետո Ազատության հրապարակում կազմակերպվեց ճոխ համերգ: 5-րդ Համահայկական խաղերը տեղի կունենան 4 տարի հետո` 2011 թվականին:
Նոյյան տապան  -   Սպորտ