Կանադան մտադիր է լայնածավալ ռազմական զորավարժություններ անցկացնել Արկտիկայում


Կանադան մտադիր է լայնածավալ ռազմական զորավարժություններ անցկացնել Արկտիկայում

  • 03-07-2011 09:11:10   | Կանադա  |  Միջազգային
Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մաքեյը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին Արկտիկայում անցկացնել «պատմութայն մեջ ամենախոշոր» ռազմական զորավարժությունները: «Ռիա Նովոստիի» տեղեկացմամբ` հայտարարությունն արվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի Արկտիկայում պաշտպանության երկու խումբ հիմնելու Ռուսաստանի ծրագրի վերաբերյալ հայտարարությունից հետո: Մաքեյի կազմակերպած ուսուցումը, որը ստացել է Nanook անվանումը, կանցկացվի մի քանի փուլով: Օգտագործվելու են CF-18 կործանիչներ, հետախուզական եւ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, նավեր եւ հետեւակայիններ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play